Հերթական պայթյունը Ստամբուլում
Թուրքիա
Այսօր Ստամբուլում տեղի է ունեցել հերթական ահաբեկչությունը. տեղեկացնում է «РИА Новости»-ն: Կա մեկ զոհ և չորս վիրավոր. այս մասին լրագրողներին հայտնել է տեղական ոստիկանության պետը՝ Հուսեին Չապկինը, ով գտնվում էր դեպքի վայրում։ Ստամբուլյան ոստիկանության պետը նաև հայտնել է, որ ահաբեկչությունն իրականացրել է մոտ 25 տարեկան մահապարտը։
«Սկզբում մահապարտը նետել է մեխանիկական նռնակը, այնուհետ գործի է դրել իր մարմնին ամրացված ռումբը»,- պարզաբանել է Չապկինը։
Պայթյունը որոտացել է տեղական ժամանակով 11.00-ին ոստիկանական բաժանմունքում, որը գտնվում է Սուլթանղազի թաղամասում։ Ահաբեկչությունն իրականացրել են երկու ահաբեկիչներ, որոնք հետո սպանվել են։
Մինչ այժմ Թուրքիայում գործող ոչ մի ահաբեկչական խումբ չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա։ Ավելի վաղ նմանատիպ գործողողություններ իրականացրել են քուրդ ահաբեկիչները, մասնավորապես՝ «Քուրդիստանի ազատագրության արծիվներ» ծայրահեղական խմբավորումը, որը մտնում է ահաբեկչական քրդական աշխատավորական կուսակցության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)