Հայտնի են Դունկանի մահվան պատճառները
Գիտություն և Մշակույթ
ԱՄՆ-ում հրապարակվել են դերասան Մայքլ Դունկանի մահվան փորձաքննության պատճառները:
Ըստ փաստաթղթի՝ Դունկանը մահացել է շնչառական անբավարարության հետևանքով, ինչին հանգեցրել են մի քանի հիվանդություններ:
Ինչպես պարզվեց, դերասանը տառապել է թթցածնաքաղցի հետևանքվ առաջացած թոքային օդափոխանակության խանգարումով, արյան շրջանառության և նյութափոխանակության հյուսվածքների խախտմամբ:
Մահվանը խթանել է նաև սրտամկանի ինֆարկտը:
Հիշեցնենք, որ հուլիսին դերասանը հիվանդանոց էր տեղափոխվել սրտի կանգի պատճառով, որի արդյունքում նա ենթարկվեց երկարատև թթվածնային քաղցի:
Դունկանի սիրտը կանգ էր առել 5 րոպե, ինչը դերասանի օրգանիզմին հասցրել էր անբուժելի վնաս:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի