ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան տվել է «մարդու անվտանգություն» եզրույթի բնորոշումը
Աշխարհ
Մարդու անվտանգությունը հաստատում է նրա կյանքի, ինչպես նաև աղքատությունից պաշտպանվելու իրավունքը ազատության և հավասարության պայմաններում։ Փոխզիջման ճանապարհով հաստատված փաստաթուղթն ընդգծում է պետությունների «ազգային պատասխանատվությունը» այդ սկզբունքների կատարման հարցում, սակայն նրանց վրա այլ իրավական պարտավորություններ չի դնում, գրում է Взгляд պարբերականը։
Գլխավոր ասամբլեայի որոշման մեջ ընդգծվում է, որ «մարդու անվտանգության» դրույթը, որն իր մեջ ներառում է մարդու քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները, ծառայում է «ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից իրենց ազգերի գոյատևմանը, գոյության միջոցների հայայթմանը և արժանապատվությանը վերաբերող լայնածավալ խնդիրներն ի հայտ բերելուն և կարգավորելուն»։
«Մարդու անվտանգությունը հիմնվում է ազգային պատասխանատվության վրա»,-նշվում է փաստաթղթում։ Այն կոչ է անում զարգացնել համագործակցությունն ու գործընկերությունը կառավարությունների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության միջև։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ