Ամենավտանգավոր աստղերը
Աշխարհ
Էմմա Ուոթսոնը համարվել է հայտնիներից ամենավտանգավորը համաշխարհային ցանցում:
Օգտատերը դերասանուհու նկարների փնտրման և տեղեկության ներբեռնման արդյունքում մեծ հավանականությամբ կարող է վնասակար կայքում հայտնվել, որը վարակված է լրտեսական ծրագրերով, վիրուսներով: Նախազգուշացնում է McAfee-ն:
Աշխարհի ամենավտանգավոր ճանաչվածների տասնյակը կազմում են կանայք, որոնցից հինգը Լատինական Ամերիկայից են: Հոլանդացի դերասանուհի Կարիս վան Հաութեն-ը ամենավտանգավոր կինն է համարվել առանձին վերցրած երկրների մակարդակով: Նրա անվամբ ամեն յոթերորդ փնտրված հայցը տանում է վտանգավոր կայք: Հայտնում է Dutch News-ը:
Երկրորդ տեղում է DJ Tiesto-ն, ով այժմ դարձել է ամենավտանգավոր տղամարդը Նիդերլանդներում:
McAfee-ն ամենավտանգավոր հայտնիների այսպիսի ցուցակներ սկսել է կազմել վերջին 6 տարիներում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ