«Աղոթում եմ, որպեսզի նման ոճրագործություններ այլևս չկրկնվեն». Սթիվի Ուանդեր
Գիտություն և Մշակույթ
Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված "Never Again" («Ոչ ցեղասպանությանը») խորագիրը կրող համերգը մեկնարկել է Լոս Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում, նոյեմբերի 1-ին:
Համերգի կազմակերպիչներն էին ՀՀ ժողովրդական արտիստուհի, «Արթիսթս Ֆոր Փիս» միջազգային բարեգործական կազմակերպության հիմնադիր Ֆլորա Մարտիրոսյանը և «Էֆ-Էմ-Էս» մեդիա հիմնադրամը։
«Այս համերգների շարքը շարունակվելու է մինչև 2015 թվականը, առաջիկայում համերգներ են նախատեսվում Ռուսաստանում, Եվրոպայում, արևելյան երկրներում, իսկ 2015-ին՝ Հայաստանում: Համերգների նպատակն է՝ մեկ անգամ ևս Ցեղասպանության վրա ուշադրություն սևեռել՝ համայն աշխարհին հույսի և խաղաղության կոչ հղելով», – այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ֆլորա Մարտիրոսյանը:
Երգչուհին նշեց, որ համերգը մեծ հաջողություն է ունեցել, որին ելույթ է ունեցել աշխարհահռչակ երաժիշտ Սթիվի Ուանդերը։
«Աստծո կողմից ինձ շնորհված ամեն օր արթնանալիս աղոթում եմ, որպեսզի նման ոճրագործություններ այլևս չկրկնվեն: Ամբողջ կյանքում պայքարել եմ խաղաղության և արդարության համար», – նշել է Սթիվի Ուանդերը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում