Վերապատրաստման դասընթացներ դպրոցների օպերատորների համար
Հասարակություն
Օգոստոսի 27-ից մեկնարկել է Երևանի դպրոցների օպերատորների վերապատրաստումը, որը նպատակ ունի դասընթացի մասնակիցներին մանրամասն ծանոթացնել «Dasaran.am» կրթական ծրագրին: Դասընթացի ընթացքում հնարավորություն է տրվում ոչ միայն մանրամասն ծանոթանալ կրթական ծրագրի կողմից ստեղծած էլեկտրոնային գործիքին, այլև համակարգիչներով գործնական առաջադրանքներ կատարել՝ ամրապնդելով ստացած տեսական գիտելիքները:
Վերապատրաստման ընթացքում «Dasaran.am»-ի պատասխանատուների և օպերատորների միջև տեղի են ունենում աշխատանքային ակտիվ քննարկումներ, որոնք նպաստում են գործիքի ավելի ճկուն ու հարմարավետ դարձնելուն:
Վերապատրաստմանն օրական մասնակցում է 20 օպերատոր: Արդեն վերապատրաստվել են Երևանի շուրջ 200 դպրոցների օպերատորներ: Դասընթացները մեկնարկել են նաև 7 մարզերի՝ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Շիրակի և Լոռվա մարզկենտրոնների դպրոցների օպերատորների համար: Կրթական ծրագիրը տրամադրում է նաև «Dasaran.am»-ից օգտվելու մանրամասն առցանց ուղեցույց և ուսուցանող տեսանյութ, ինչպես նաև ապահովում ծրագրի հետագա աշխատանքների սահուն ու անխափան ընթացքը:
Վերապատրաստման դասընթացները իրականացվում են «Dasaran.am» կրթական ծրագրի և ՀՀ ԿԳ նախարարության համատեղ ջանքերով: ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքերով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը