Բոննի քաղաքապետարանի պատվիրակությունը կայցելի Հայաստան
Հայաստան
Ս. թ. սեպտեմբերի 10-17-ը ՀՀ մշակույթի նախարարության հրավերով Հայաստանում է գտնվելու Բոննի քաղաքապետարանի պատվիրակությունը և մշակութային խումբը (թվով 10 մարդ) Բոննի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Անդրեաս Լյոշի գլխավորությամբ:
Համատեղ մշակութային ծրագրի շրջանակներում Հայաստանում կազմակերպելու են ներկայացումներ և սեմինարներ: Ներկայացումով հանդես կգան ծրագրի մասնակիցները. "Euro Theater Central Bonn" թատերախումբը՝ սեպտեմբերի 14-ին, ժ. 19.00-ին, Երևանի մնջախաղի պետական թատրոնում, "Cernä & Vanek Dance" ժամանակակից պարի թատրոնը՝ սեպտեմբերի 16-ին, ժ. 19.00-ին, Երևանի մնջախաղի պետական թատրոնում:
Նախատեսվում է պարոն Լյոշի հանդիպումներ Հայաստանի մշակութային դաշտի հեղինակավոր կազմակերպությունների և գործիչների հետ:
Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի ծանոթացնել հայ հանդիսատեսին Գերմանիայի ժամանականից թատերական արվեստին, զարգացնել հայ-գերմանական մշակութային համագործակցությունը, ինչպես նաև հիմք կհանդիսանա Բոննի և ՀՀ մշակույթի նախարարության միջև կայուն համագործակցություն ծավալելու համար:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի