Հուշատախտակի բացում Վահրամ Գայֆեճյանի տան առաջնապատին
Գիտություն և Մշակույթ
Սույն թվականի սեպտեմբերի 22-ին «Ախալցխայի Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միություն» ՀԿ-ի և Ախալցխայի մունիցիպալիտետի նախաձեռնությամբ Ախալցխայում տեղի կունենա հայ մեծ նկարիչ, մանկավարժ, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1954թ.) Վահրամ Գայֆեճյանի տան առաջնապատին նրա մարմարե հուշատախտակի բացման արարողությունը (հեղինակներ` Վ. Հովհաննիսյան, Ալ. Իգիթխանյան): Վահրամ Գայֆեճյանը 20-րդ դարի առաջին կեսի հայ գեղանկարչության և գրաֆիկայի խոշորագույն վարպետներից է, ում արվեստը զգալի ազդեցություն և հետք է թողել ազգային կերպարվեստի զարգացման գործում:
Արարողությանը հաջորդելու է Ախալցխայի պետական դրամատիկական շենքում կայանալիք հանդիսավոր նիստ` նվիրված Վ. Գայֆեճյանին, այնուհետև կցուցադրվեն նկարչի աշխատանքները, իսկ վերջում Հայաստանի և Վրաստանի արվեստի գործիչների մասնակցությամբ տեղի կունենա տոնական համերգ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տոնական համերգին հանդես կգան «Վարպետներ» երգչախումբը և «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի