Թուրքիայում քրդերեն լեզվի հարթակն Էրդողանից պահանջում է քրդերենին պաշտոնական կարգավիճակ շնորհել
Թուրքիա
Քրդերեն լեզվի հարթակի խոսնակ Շերեֆհան Ջիզիրին նամակ է հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ պահանջելով քրդերենին տալ պաշտոնական կարգավիճակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Gazeteduvar լրատվական գործակալությունը:
«100 տարի շարունակ ձուլման ենթարկվող քրդերեն լեզուն այժմ գոյության և ոչնչացման կրիտիկական շեմին է: Ինչպես հաճախ եք ասում, ձուլումը հանցագործություն է մարդկության դեմ: Եկեք բոլորս միասին դեմ կանգնենք դրան: Եկեք միասին պայքար մղենք դրա դեմ: Որպես քրդերեն լեզվի պլատֆորմ ՝ մենք բազմիցս ցանկացել ենք հանդիպել ձեզ և ԱԿ կուսակցության ղեկավարներին: Ցավոք, մեր ջանքերն ապարդյուն են եղել»,- ասված է Էրդողանին ուղղված նամակի մեջ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)