Էրդողանը չի բացառել, որ Թուրքիան կարող է մշակել նոր սահմանադրություն
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը այսօր՝ փետրվարի 1-ին, ասել է, որ երկիրը կարող է մշակել նոր սահմանադրություն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Միգուցե եկել է Թուրքիայի նոր սահմանադրության քննարկման ժամանակը: Մենք կարող ենք դա սկսել առաջիկա ժամանակահատվածում», – ասել է նա կառավարության նիստից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսում:
Էրդողանի խոսքով ՝ այդ գործընթացը պետք է իրականացվի թափանցիկ:
«Վերջնական տեքստը պետք է ներկայացվի ազգի հայեցողությամբ», – հավելել է նա:
Թուրքիայի ներկայիս սահմանադրությունը մի քանի անգամ արդեն փոփոխությունների է ենթարկվել: Վերջին փոփոխությունների արդյունքում հանրապետության սահմանադրական համակարգը փոխվեց հանրապետականից նախագահական:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)