Սաֆարովի գործը մեծ հարված է բանակցային գործընթացին. Բակո Սահակյան
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը հատուկ անդրադարձել է վերջերս հայ սպային նենգաբար կացնահարած հանցագործին Ադրբեջանին հանձնման ու ազատ արձակման փաստին: Ըստ Արցախի նախագահի՝ նման ոճրագործությունը մեծ հարված է բանակցային գործընթացին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական առաքելությանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան