Թուրքիայի իշխանությունները վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ լեռնագնացներին կթույլատրեն մագլցել Արարատ լեռը
ԹուրքիաԹուրքիայի արևելքում գտնվող Արարատ լեռը, որը ավելի քան հինգ տարի փակ է զբոսաշրջիկների և լեռնագնացների առջև, փետրվարի 4-ից կրկին հասանելի կդառնա բարձրանալու համար, հայտնում է երկրի լեռնագնացության ֆեդերացիան:
Արարատը հայտարարվեց «անվտանգության հատուկ գոտի» և այցերի համար հասանելի չէր 2015 թվականից, երբ մարտական գործողություններ վերսկսվեցին երկրի արևելքում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ: «Երկար դադարից հետո սկսվում են ձմեռային վերելքները Ագրա (Արարատ) լեռը: Առաջին վերելքը կկատարեն մեր ֆեդերացիայի մարզիչները», - ասված է կազմակերպության հայտարարության մեջ: