Դեսպանները քննարկել են Հայաստանի և UNWTO-ի միջև համագործակցությունն ավելի խորացնելու հնարավորությունները
Արտաքին Քաղաքական
Ս․թ․ փետրվարի 2-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլու հետ։ ՀՀ դեսպանը շնորհավորել է Պոլոլիկաշվիլուն UNWTO-ի Գլխավոր քարտուղար վերընտրվելու կապակցությամբ և նորանոր հաջողություններ մաղթել նրան։
Դեսպանները քննարկել են Հայաստանի և UNWTO-ի միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու, Հայաստանին Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ռեգիոնալ ծրագրերին առավել ինտեգրելու հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)