«Հայկական Ժամանակ». ՀՀ կառավարության խափանված հեռախոսները
Հայկական Մամուլ
ՀՀ կառավարության քաղաքային հեռախոսահամարները չեն աշխատում արդեն օրեր շարունակ ու դեռ մեկ ամիս էլ չեն գործի: Վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում երեկ հաստատել է այդ տեղեկությունը: Խոսելով ներքին հեռախոսացանցի հետ կապված խնդիրների մասին' Բերբերյանն ընդգծել է, որ կառավարության ավտոմատ հեռախոսակայանը շատ հին էր, որը տեղադրվել ու գործում էր դեռևս 1990-ական թվականներից:
«Ամորտիզացիոն մաշվածության պատճառով մայր պլատան մի քանի անգամ շարքից դուրս է եկել: Վերջին անգամ մասնագետները պարզել են, որ այլևս վերանորոգման ենթակա չէ, և հիմա փոխարինման աշխատանքներ են ընթանում: Ավտոմատ հեռախոսակայանը կփոխվի: Նորը գնելու պայմանագիրն արդեն կա: Մոտ մեկ ամիս հետո հեռախոսահամարները կաշխատեն», - ասել է վարչապետի մամուլի խոսնակը:
«Ուշագրավ է, որ «հայ-թեք»-ից, նանո տեխնոլոգիաներից, «4G»-ից անընդհատ խոսող կառավարության հեռախոսային «խփած պլատան» փոխելու համար ավելի քան մեկ ամիս է անհրաժեշտ»։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին