Վաշինգտոնը Բաշար Ասադին չի հավատում
Աշխարհ
Սիրիայում հակակառավարական ցույցերի ժամանակ սպանված հազարավոր մարդկանց մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը նշել է, որ այդ մարդկանց սպանությունների մեջ ինքն իր մեղավորությունը չի տեսնում:
Նախօրեին ամերիկյան "ABC" հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սիրիայի նախագահը պատասպանել է, որ ինքը նման հրաման չի տվել, բայց խոստովանել է, որ իշխանությունների կողմից սխալներ եղել են:
«Ես ցավում եմ սպանված հազարավոր մարդկանց համար, բայց ես չեմ սպանել այդ մարդկանց», - ասել է Ասադը:
Լրագրողի հարցին՝ մի՞թե այդքան խիստ ճնշումները ընդդիմության կողմից ձեր այդ մեղքի համար չեն, Ասադը պատասխանել է. «Ո՛չ. մի բան հասկացեք, որ երկրում քաղաքական ռեպրեսիա է, և բոլորովին այլ բան է, երբ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից որոշակի սխալներ են լինում: Այստեղ տարբերությունը շատ մեծ է»:
Սակայն Ասադի այդ խոսքերի մեջ ԱՄՆ-ը տարբերությունը չի տեսնում և գտնում է, որ Ասադի հայտարարությունները չեն կարող համոզիչ լինել, որ մարդկանց սպանելու հրամաններ տված պաշտոնյաները իր վստահությունը չեն վայելում:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոուները, մեկնաբանելով Սիրիայի նախագահի խոսքերը, ասել է. «Նա կամ կորցնում է իշխանությունը, կամ մանիպուլիացիոն քայլ է անում, կամ ռեալ իրականությունից մեկուսացել և իր աշխարհում է ապրում»:
Ըստ Թոուների` Ասադը կորցրել է ժողովրդի վստահությունը և պետք է հրաժարական տա:
Սակայն պաշտոնական Դամասկոսը շարունակում է պնդել, որ հակակառավարական ցույցերը Սիրիայում ֆինանսավորվում են արտասահմանից և չեն արտացոլում երկրի իրական տրամադրությունները:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ