Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիա
Ներկայիս Թուրքիայի կենտրոնական Սիվաս (Սեբաստիա) նահանգի Գեմերեք շրջանում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, գրում է Ermenihaber-ը։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է փետրվարի 8-ին`տեղական ժամանակով՝ ժամը 01։01-ին: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքից 16.68 կմ խորության վրա։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։ Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան