Պակիստանում կոշիկի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ
Աշխարհ
Առնվազն 63 մարդ է զոհվել Պակիստանի Կարաչի քաղաքում գտնվող կարի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով. հաղորդում է Agence France-Presse.
Ըստ Կարաչի քաղաքի հրշեջ ծառայության ղեկավարության ներկայացուցչի՝ որոնողափրկարարական գործողության մասնակիցները դեռ պետք է ստուգեն գործարանի նկուղը, որտեղ դեռ կարող են այրված դիակներ հայտնաբերվել։
Հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 11-ի երեկոյան։ Ի սկզբանե հայտնի էր, որ հրդեհի հետևանքով զոհվել է 9 մարդ, ևս 20-ը վիրավորվել է։
Սեպտեմբերի 11-ին Պակիստանում հրդեհ է բռնկվել նաև Լահոր քաղաքի կոշիկի գործարանում, որի հետևանքով 21 մարդ է զոհվել է, 14-ը վիրավորվել է։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ