Անկարայում երիտասարդին ձերբակալել են Էրդողանի նկարով պաստառն այրելու համար
Թուրքիա
Անկարայի Փուրսաքլար շրջանում 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի լուսանկարով պաստառն այրելու համար՝ տեղեկացնում է ermenihaber-ը:
Փուրսաքլարի տրանսֆորմատային ենթակայանի շենքի վրա փակցված պաստառն այրելու հետևանքով հրդեհ է բռնկվել, վնասվել է գովազդի համար Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային կառույցի փակցրած պաստառը: Քաղաքացիների ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարների ջոկատն ու ոստիկանությունը: Ձերբակալվել է հրկիզում իրականացրած երիտասարդը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)