ՀՀ ՊՆ-ն` հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի մասին
ՀայաստանՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը փոտրվարի 8-ին և 9-ին փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող հատվածներում, մասնավորապես, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները շարունակում են վերահսկել սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով: