Պակիստանում բռնկված հրդեհի արդյունքում զոհերի թիվը անցնում է 120-ը
Աշխարհ
Պակիստանում երկու գործարաններում բռնկված հրդեհի արդյունքում ավելի քան100 մարդ է մահացել: Միայն տեքստիլ գործարանում բռնկված հրդեհի արդյունքում զոհերի թիվը հասնում է 84-ի. հաղորդում է Deutshe Welle գործակալությունը: Կան նաև բազմաթիվ վիրավորներ:
Հիշեցնենք, որ հրդեհը եռահարկ շինությունում բռնկվել էր երեքշաբթի երեկոյան: Վթարային ելքերի անբավարարության պատճառով բանվորներից միայն շատ քչերին է հաջողվել ինքնուրույն փրկվել:
Զոհերից մի քանիսը այրվել են այնքան, որ հնարավոր չի եղել ճանաչել նրանց, սակայն հիմնական մասը խեղդվել է ծխից: «Սա ամենասարսափելի հրդեհն էր անցյալ տասնամյակների ընթացքում»,- հայտարարել է հրշեջ ծառայության ղեկավարը:
Դրանից միայն մի քանի ժամ առաջ Պակիստանի արևելյան Լահոր քաղաքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 24 մարդ: Ըստ տեղական կառավարման մարմիններից մեկի՝ գործարանում հրդեհը բռնկվել էր գեներատորներից մեկի անսարքության պատճառով:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ