Հալեպում 4 հայ է զոհվել, 10-ը՝ վիրավորվել։
Մերձավոր Արևելք
Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը lurer.com-ի հետ զրույցում ասաց, որ Երևան-Հալեպ չվերթով Սիրիա մեկնած 4 հայեր զոհվել են, 10 -ը՝ վիրավորվել՝ օդանավակայանից տուն վերադառնալիս ընկնելով Սիրիայի ապստամբների կրակահերթերի տակ։
Ըստ Տիգրան Բալայանի ունեցած տվյալների՝ սպանվածներն են Արսեն Փեփեջյանը, Հարութ Սուլավյանը, Հրաչ Փեփեջյանը և Մեսրոպ Աճեմյանը:
Նա նշեց, որ վիրավորների մասին տեղեկություն չունի, միայն գիտի, որ հիվանդանոցում են։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել