Իսրայելը վերսկսեց իր ամենամեծ անօդաչուների թռիչքները
Աշխարհ
Իսրայելի ռազմաօդային ուժերը վերսկսեցին իրենց ամենամեծ Էյթան (Eitan) Հերոն (Heron-TP)) անօդաչու թռչող սարքերի թռիչքները, որոնք կանգնեցվել էին 2012 թվականի hունվարի վերջին, հայտնում է lenta.ru-ն։ Ինչպես հաղորդում է Իսրայելի պաշտպանության նախարարությունը, թռիչքների վերսկսման որոշումն ընդունվել է սեպտեմբերի 7-ին այն բանից հետո, երբ ՌՕՈւ-ը անցկացրեց թռիչքների փորձարկումներ։ Մոտակա ժամանակներում բոլոր Էյթան անօդաչուները կվերադառնան թռիչքների իրականացմանը։
2012-ի հունվարին Էյթան անօդաչուների թռիչքների դադարեցման պատճառ դարձավ նման սարքի կորուստը փորձարկման թռիչքի փուլում։ Հետաքննության ընթացքում ստուգվել են կործանված սարքի բոլոր տվյալները, ինչպես նաև՝ բոլոր Էյթանների կառուցվածքն ու հատկանիշները, կործանման պատճառը դարձավ թևի արտադրման թերությունը։ Անօդաչուն իրականացնում էր թռիչքը թևի վրա լրացուցիչ ճնշման օգնությամբ։
Էյթանն արտադրվել է Israel Aerospace Industries ընկերության կողմից Հերոն անօդաչուի հիմքի վրա։ Այն տարբերվում է մեծ չափով. Էյթանի թևերի շրջանակը կազմում է 26մ և համեմատելի է Բոյինգ 737 մարդատար ինքնաթիռի հետ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ