Էրդողանը հիվանդ է աղիների քաղցկեղով
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիվանդ է աղիների քաղցկեղով։ Այս մասին հայտարարել են թուրքական ԶԼՄ-ները՝ նշելով, որ վարչապետին բուժման ուժեղացված կուրս է նշանակվել:
Այսօր Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը լրագրողներին հայնտել է, որ վարչապետն իրեն լավ է զգում և մոտ ժամանակներս անցնելու է իր պարտականությունների կատարմանը: «Էրդողանը վերականգնողական բուժում է անցնում աղիների վիրահատությունից հետո», – հավելել է նա։
Նախարարը դժվարացել է ասել, թե կոնկրետ ե՞րբ Էրդողանը կկարողանա աշխատանքի դուրս գալ: «Որքան գիտեմ՝ շուտով նա աշխատանքի կանցնի: Պարոն վարչապետն այնպիսի մարդ է, որ չի կարող երկար ժամանակ անգործ մնալ», - ասել է Ռեջեփ Աքդադը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)