Արցախում առևտրի ոլորտի հարկատուները մինչև 2023 թվականն ազատվել են մի շարք հարկատեսակներից
ՏնտեսությունԱրցախում հարկային օրենսդրության նոր փոփոխությամբ՝ առևտրի ոլորտի հարկատուներին հնարավորություն է ընձեռվել առևտրի հարկը վճարել 1 տոկոս դրույքաչափով՝ նվազեցումներ կատարելով փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումների մասով: Այս մասին տեղեկացնում են Արցախի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեից:
«Մասնավորապես, առևտրի հարկի դրույքաչափը՝ իրացման շրջանառության նկատմամբ, սահմանվել է 2 տոկոս, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 3 տոկոս: Ընդ որում՝ դրանից նվազեցվելու է վաճառքի ապրանքների ծախսերի 1 տոկոսը՝ փաստաթղթերով հիմնավորված լինելու դեպքում, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 2 տոկոսը: