Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ԵԺԿ դիտորդ
Աշխարհ
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ, Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսից ստացել է դիտորդի կարգավիճակով՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցությունը խորհրդանշող ԵԺԿ կրծքանշանը:
Պաշտոնական որոշումը կկայացվի 2012 թ.-ի փետրվարին:
Այս կարևորագույն իրադարձության մասին հայտարարվել է Մարսելում կայացած ԵԺԿ 20-րդ համագումարում՝ այդ կուսակցության նախագահի ելույթում:
Հովհաննիսյանն առանձնազրույցներ է ունեցել Մարթենսի, ինչպես նաև Եվրախորհրդարանի նախագահ Իրժի Բուզեկի, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի, եվրոպական մի շարք երկրների նախագահների, վարչապետների, պատգամավորների և ԵԺԿ ղեկավարների հետ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները նույնպես դիմել են ԵԺԿ-ին` այդ կազմակերպությանը դիտորդի կարգավիճակով անդամակցելու համար:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի