Գտնվել է Կուբրիկի առաջին լիամետրաժ ֆիլմի բնօրինակը
Գիտություն և Մշակույթ
Ստենլի Կուբրիկի «Վախ և ցանկություն» լիամետրաժ ժապավենն առաջին անգամ է թողարկվելու: Կուբրիկն աշխատել է ֆիլմի վրա որպես ռեժիսոր, օպերատոր, պրոդյուսեր և մոնտաժող: Նախագծի բյուջեն կազմել է ավելի քան 10.000 ԱՄՆ դոլար: Ֆիլմը պատմում է 4 զինվորների մասին, ովքեր հայտնվել են թշնամու թիրախում:
«Վախ և ցանկություն» ժապավենն առաջին անգամ ցուցադրվել է 1953 թվականին: Հետո երկար ժամանակ համարվում էր, որ ֆիլմի որակյալ տարբերակը չի պահպանվել: Ըստ տարածված լուրերի՝ Կուբրիկն ինքը դժգոհ էր ֆիլմից, և փորձում էր գնել բոլոր գոյություն ունեցող կրկնօրինակները, որպեսզի մարդիկ հնարավորություն չունենան դիտելու ֆիլմը: Ըստ տարածված տեղեկությունների՝ «Վախ և ցանկություն» ֆիլմի բնօրինակը գտել են երկու տարի առաջ Պուերտո Ռիկոյի կինոլաբորատորիայում: Ֆիլմը վերականգնվել է: Նախագծի հեղինակները կարծում են, որ Կուբրիկի կողմից ֆիլմի կրկնօրինակները և բնօրինակը ոչնչացնելու մասին խոսակցություններն ընդամենը ասեկոսեներ են:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի