Ջորջ Կլունին հերքել է Ստեյսի Կիբլերից բաժանվելու մասին լուրերը
Աշխարհ
Հոլիվուդյան դերասան Ջորջ Կլունին հերքել է իր և Ստեյսի Կիբլերի բաժանման մասին լուրերը:
Նա վրդովված է այդ բամբասանքների պատճառով: Բրիտանական The Sun պարբերականը տարածել էր լուրեր, համաձայն որոնց՝ իբր դերասանի և նրա սիրելիի հարաբերությունները ավարտվել են: Իսկ պատճառը եղել է այն, որ Ջորջը չի ցանկացել ամուսնանալ Ստեյսիի հետ, գրում է news.guru.ua-ն:
Հոդվածագիրը պնդում էր, թե Ստեյսին իր ընկերներին ասել է, որ Կլունը հոգնել է իրենց սիրավեպից: «Ստեյսին ասել է, որ Ջորջը նորից ուզում է մենակ մնալ և մտադրություն չունի ամուսնանալու: Կիբլերը հույս ուներ, որ իրենք երկար ժամանակ միասին կլինեն: Նա իրենց հարաբերությունների համար մեծ առաջխաղացում էր համարել այն, որ իրենք շատ ժամանակ են անցկացնում Կլունի ծնողների հետ: Միայն թե վերջին շաբաթների ընթացքում Ջորջը հեռու է իրեն պահում Ստեյսիից»:
Դերասանը մի քանի անգամ հայտարարել է, որ այլևս չի ամուսնանալու. նա արդեն մի անգամ ամուսնացել է, որն ավարտվել է բաժանությամբ:
Ըստ The Sun պարբերականի՝ Ստեյսին թերևս տխրել է իրադարձությունների նման շրջադարձից, և մնում է միայն սպասել պաշտոնական հայտարարության:
Սակայն այդ հայտարարության փոխարեն հայտնվեց հերքող տեղեկություն. Կլունիի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ դա ամբողջապես հնարովի պատմություն է. «Ինչպես միշտ, ամեն ինչ անում են, որ թերթը լավ վաճառվի»:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ