Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է
Գիտություն և ՄշակույթԹատրոնի և կինոյի սիրված դերասան, երգիչ և հեռուստահաղորդավար Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է:
Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Բոյարսկու կնոջը՝ Լարիսա Լուպիանին:
Դեռ հայտնի չէ, թե ինչ խնդիրների պատճառով է դերասանը հայտնվել հիվանդանոցում: Նրա մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Տասը օր առաջ Բոյարսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: «Հավանաբար անոթային ռեակցիա է: Հնարավոր է՝ նրան թույլ տան տուն վերադառնալ: Սպասում եմ բժիշկների որոշմանը»,-նշել է դերասանի կինը:
Բոյարսկին գիտակցությունը չի կորցրել: Հեռախոսային զրույցի ընթացքում դերասանը հայտնել է, որ արդեն լավ է զգում: