«Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային Հրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրն է Երեք քաղաքում արձանագրվել է փոշու սահմանային կոնցենտրացիայի գերազանցում Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր․ «Փաստ» Ռուսական հարվածից Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 53-ի Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար Իսրայելի ռազմական գործողությունները խորացրել են պառակտումը ԱՄՆ քաղաքական դաշտում ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի TRIPP-ի շրջանակում կստեղծվեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման խմբեր․ ԱԳՄԱՆ Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները 

ԱԻՆ համակարգում կաշխատեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձինք

Հայաստան

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ` ԱԻՆ համակարգում աշխատանքի պիտի անցնեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձինք: Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում, որի հիմնական նպատակն էր քննարկել ՀՀ Նախագահի հանձնարարականն առավելագույնս արդյունավետ իրագործելու տարբերակները։

Հանդիպմանը հրավիրված էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Զբաղվածության պետական ծառայություն գործակալություն և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ներկայացնելով նախարարության վերջին ձեռքբերումները, մասնավորապես ասաց.

-Այսօր մենք ունենք հզոր ճգնաժամային կառավարման կենտրոն և արդեն ճանաչում ստացած «911» ծառայություն, որտեղ էլ պիտի ընդգրկվեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով երիտասարդները՝ համակարգչային գիտելիքներով ու լեզուների տիրապետող: Մենք խնդիրը դիտարկում ենք առավել ընդգրկուն՝ ոչ միայն նրանց աշխատանքի տեղավորման տեսանկյունից, շատ կարևոր է նաև նրանց ԱՌՆ ոլորտ ներգրավելը:

Ինչպես գիտեք, աղետների ժամանակ ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձինք ամենախոցելին են: Բայց մենք նրանց այսօր դիտարկում ենք ոչ միայն որպես տուժող, թիրախ, որին պետք է փրկել կամ օգնել, այլ' որպես գործընկեր: Մենք նրանց կներգրավենք ԱՌՆ ոլորտ, որովհետև եղած հսկայական ներուժն արդյունավետ չի օգտագործվում: Հենց այսօր Ազգային պլատֆորմում կստեղծվի առանձին թեմատիկ խումբ' ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձանց համար, նրանց կարիքների ու խնդիրների արձանագրման, աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ներգրավման և որոշումների կայացման մեջ նրանց կարծիքների հաշվառման համար: Խմբում կմշակվեն ԱԻՆ համակարգում աշխատանքի ընդունվելող երիտասարդներին ներկայացվող պահանջները՝ գիտելիքների, հմտությունների, անհրաժեշտ ունակություների վերաբերյալ: Մանրակրկիտ կուսումնասիրվի միջազգային փորձը, թե որն է մեր երկրին առավել հոգեհարազատ: Կդիմենք նաև միջազգային կազմակերպություններին։

Մենք պիտի միջոցներ հայթայթենք նրանց տեղափոխումն ապահովելու, աշխատանքային բարենպաստ, հարմարավետ պայմաններ ստեղծելու համար: Մենք պիտի ամբողջական տեղեկություններ ունենանք ձեր կարիքների, խնդիրների ու պահանջների, գիտելիքների, կարողությունների ու հմտությունների վերաբերյալ, որպեսզի գործընկերությունն արդյունավետ լինի, ներգրավվածությունը' լիարժեք, իսկ ինտեգրումը դառնա սովորական, առօրյա գործընթաց, և ոչ թե միայն արտակարգ իրավիճակների բացառիկ խնդիր:

Հանդիպման մասնակիցներից «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը շնորհակալություն հայտնելով հրավերի համար` նշեց, որ սա աննախադեպ նախաձեռնություն է և ԱԻ նախարարին նվիրեց մի գիրք, որը կօգնի ավելի լավ պատկերացնել ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարդկանց առանձնահատկությունները։

«ՓԱՐՈՍ» ՀԿ նախագահ Սուրեն Օհանյանի համար ԱԻՆ հրավերն անակնկալ էր.

- Սկզբում շատ զարմացա, թե ինչ գործ ունի ԱԻ նախարարությունը մեր հետ, բայց հետո հասկացա, որ մենք հենց ապրում ենք արտակարգ իրավիճակներում։ Շնորհակալ եմ նման նախաձեռնության համար ու հուսով, որ այն կվարակի մյուս պետական կառույցներին։

«Սկարպ առողջական կենտրոն» ՀԿ նախագահ Աշոտ Մկրտչյանը, ողջունելով ԱԻՆ այս քայլը, համոզմունք հայտնեց, որ կարևորը սկիզբն է, իսկ խնդիրներն աստիճանաբար կլուծվեն։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Արթուր Կեսոյանը փաստեց, որ ԱԻՆ-ում արդեն բավական գործ է արված հաշմանդամների համար, իսկ Զբաղվածության պետական ծառայություն գործակալությունից Սոնա Հարությունյանն ընդգծեց, որ որպես պետական գործատու` ԱԻՆ-ը շատ գովելի քայլ է անում' հավելելով, որ իրենք վերջերս արտերկրից ստացել են երկու հատուկ ավտոբուս, որոնք նույնպես կարող են օժանդակել ԱԻ նախարարությանը։

ԱԻ նախարար Ա. Երիցյանը նշեց, որ նախարարությունում աշխատանքի անցնող մարդիկ համապատասխան վերապատրաստում կանցնեն։

Նախարարի հանձնարարությամբ ստեղծված հատուկ աշխատանքային խումբը հաշվի կառնի շահագրգիռ կազմակերպությունների բոլոր առաջարկությունները` կապված աշխատանքային պայմանների, չափորոշիչների և այլ հարցերի հետ, ու հնարավորիս սեղմ ժամկետում կներկայացնի այս նախաձեռնությունն իրականություն դարձնելու արդյունավետ ծրագիր։

Հանդիպման ավարտին մասնակիցները շրջեցին նախարարության տարածքում, այցելեցին ԱԻՆ համաբուժարան և ճգնաժամային կառավարման կենտրոն` ծանոթանալով դրանց կառուցվածքին, գործառույթներին ու հնարավորություններին, իսկ վերջում տեսան ԱԻՆ նորակառույց մասնաշենքը, որն ապահովված կլինի հաշմանդամների համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկայինԹրամփը նշել է, որ Իսրայելը և Մերձավոր Արևելքը իրենց գոյությամբ պարտական ​​են իրենՌուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջինՀրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրն էՊեդրո Ալյանան երդվել է որպես Պարագվայի նախագահԵրեք քաղաքում արձանագրվել է փոշու սահմանային կոնցենտրացիայի գերազանցումPress TV. Քեշմ կղզում պայթյուններ են տեղի ունեցելՃանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր․ «Փաստ»Ռուսական հարվածից Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 53-իՎերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համարԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերինԻսրայելի ռազմական գործողությունները խորացրել են պառակտումը ԱՄՆ քաղաքական դաշտումԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիՊարագվայի նախկին նախագահ Պենյան տնային կալանքի տակ էTRIPP-ի շրջանակում կստեղծվեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման խմբեր․ ԱԳՄԱՆԺողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքներըՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարանՀամախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարար
Ամենադիտված