Մահացել է դեֆիբրիլյատորի ստեղծող Բեռնար Լաունը
Գիտություն և ՄշակույթՄահացել է ամերիկացի սրտաբան, առաջին արդյունավետ դեֆիբրիլյատորի գյուտարար Բեռնար Լոունը, հայտնում է NYT- ն։ Բժիշկը հիվանդացել է թոքաբորբով և բարդություններ է ունեցել՝ սրտանոթային անբավարարության տեսքով: Բեռնար Լաունը ծնվել է 1921 թվականի հունիսի 7-ին՝ Լիտվայում: 1962 թվականին բժիշկ Լաունը մշակել է սրտի աննորմալ ռիթմերը շտկելու նոր մեթոդ, որը կոչվում է ֆիբրիլյացիա: Տասնամյակներ շարունակ անհաջող փորձերից հետո նա կարողացել է հնարավոր դարձնել սրտի բաց վիրահատությունը: 1985 թվականին նա ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ։