Դոմինիկ Ստրոս-Կանը նոր ընկերուհի ունի
Աշխարհ
Հայտնի դոն-ժուան, ֆրանսիական քաղաքական գործիչ Դոմինիկ Ստրոս-Կանը երկար միայնակ չմնաց: Մոտ երկու շաբաթ անց, երբ նրա նախկին կինը հայտարարեց իրենց բաժանման մասին, պարզ դարձավ, որ Դոմինիկը նոր կին ունի: Ստրոս-Կանի և Միրիամ Աուֆիրի (ով աշխատում է ֆրանսիական հեռուստաընկերությունում) լուսանկարները հայտնվեցին VSD ամսագրի վերջին համարում, գրում է kp.ru-ն:
Հունիսին տեղեկություն տարածվեց այն մասին, որ Աննա Սիկլերը, ով աջակցեց Ստրոս-Կանին, երբ նրան մեղադրեցին Նյու Յորքում աղախնի բռնաբարության մեջ, վերջիվերջո դուրս բերեց նրան իր փարիզյան բնակարանից: Օգոստոսի վերջին նա լրագրողների միջոցով հաստատեց, որ Դոմինիկի հետ ամեն ինչ վերջացած է և կարծես թե վերջնականապես բաց է թողել նրա ձեռքը:
Դոմինիկ Ստրոս-Կանի նախկին կինը՝ Աուֆիրը, այժմ միայնակ է: Նա հեռացել է ամուսնուց, ում համար երկու երեխա է ունեցել:
Ի դեպ, հիմա Դոմինիկը հետաքննության մեջ է և իրավունք չունի լքել Ֆրանսիայի սահմանները: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նրան ազատ են արձակել 100.000 եվրոյի դիմաց:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ