Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Հայ բարերար Արման Մայիլյանը պարգևատրվել է Արցախի նախագահի կողմից՝ բանակին և զինվորներին ցուցաբերած աջակցության համար (լուսանկարներ)

Հայաստան

2020թ․ սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախին ցուցաբերած աջակցության համար Իսպանիայում բնակվող բարերար Արման Մայիլյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Արման Մայիլյանը (Arman Mayilyan) պատմեց, որ օրեր առաջ՝ փետրվարի 9-ին, անակնկալ հեռախոսազանգ է ստացել Արցախի նախագահի աշխատակազմից և տեղեկացել, որ արժանացել է պարգևատրման։

«Շնորհակալ եմ Արցախի նախագահին շնորհակալագրի և մեդալի համար։ Պատերազմի սկսվելուց երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, Արցախում էի, առաջնագծում՝ մեր զինվորների կողքին։ Իսկ պատերազմի  օրերին եղել եմ Հայաստանում, երբ ասացին պատերազմ է սկսվել, շոկային վիճակում հայտնվեցի, քանի որ Արցախը մեզ համար ամեն ինչ է։ Թեև մարտական գործողություններին չեմ մասնակցել, բայց ես և իմ ընկերները փորձում էինք մեր հնարավորությունների սահմանում աջակցել և օգտակար լինել»,- ասաց նա։ 

Պատերազմի առաջին իսկ օրերից Արման Մայիլյանն ու ընկերները ձեռնամուխ են եղել զինծառայողների, նրանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու գործին, ինչը շարունակվում է մինչ օրս և նախատեսվում է իրականացնել նաև առաջիկայում։ Արման Մայիլյանը Բարսելոնայի հայ համայնքի հետ համատեղ մի շարք բարեգործություններ է իրականացրել․ «Համայնքը մեծ օգնություն է հատկացրել հիմնադրամին, աջակցել բանակին՝ զինվորական հագուստներ և պարագաներ հատկացնելով մեր զինվորներին»։ 

Իրականացվող աջակցության շրջանակներում, սփյուռքում բնակվող հայ գործարար Արման Մայիլյանը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել են նաև հումանիտար օգնություն, որին միացել են  սփյուռքում բնակվող մի շարք այլ հայրենասեր գործարարներ։ Նախաձեռնության շրջանակներում ձեռք է բերվել Mercedes մակնիշի 24 շտապօգնության բարձրակարգ ավտոմեքենա՝ ամբողջությամբ համալրված բժշկական բարձրագույն սարքավորումներով, որոնք անհատույց կտրամադրվեն Հայաստանի Հանրապետությանը։ Ի դեպ, շտապօգնության մեքենաներից 5-ն անձամբ նվիրաբերվել է Արման Մայիլյանի կողմից։ Վերջինիցս տեղեկացանք, որ շտապօգնության 4 մեքենան արդեն Հայաստանում են, իսկ 20-ը այսօր գիշեր կլինեն Երևանում։

Իսպանիայում բնակվող հայ բարերարը Արցախյան պատերազմում կատարած սխրանքների ու քաջաբար մարտնչելու համար փետրվարի 10-ին ավտոմեքենա է նվիրել ժամկետային զինծառայող Սուրեն Գաբրիելյանին, որը պատերազմի օրերին առանձնակի քաջություն է ցուցաբերել՝ իր հաշվարկի հետ տանկով ոչնչացնելով հակառակորդի 9 տանկ և 7 ՀՄՄ։ «Ինձ համար կարևոր չէր, թե որտեղից կլիներ զինծառայողը՝ Հայաստանի՞ց, թե՞ Արցախից, ցանկություն ունեի մի փոքրիկ նվեր անել նրան և որպես նրա կատարած սխրանքների շնորհակալություն՝ ավտոմեքենա նվիրեցի։ 19-ամյա Սուրենը Արցախի Կարմիր շուկա համայնքից է, նրան  առաջին անգամ տեսա պաշտպանության նախարարությունում, ինքն էլ չգիտեր, որ նման նվեր ունի։ Իհարկե, մեր բոլոր զինվորներն են արժանի շնորհակալության, բայց շատ ուրախ եմ, որ հենց իրեն բաժին հասավ, քանի որ նա առանձնանում էր իր համեստությամբ։ Ուզում եմ, որպեսզի մեր բոլոր զինվորները զգան, որ գնահատված են»,- նշեց Արման Մայիլյանը։

Վերջում Արման Մայիլյանը խաղաղություն ցանկացավ մեր երկրին՝ նշելով, որ աջակցությունները շարունակվելու են նաև առաջիկայում, և կարևոր է, որ յուրաքանչյուրն այս դժվարին պահին լինի մեր երկրի, զինվորների և նրանց ընտանիքների կողքին։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված