Պաշտպանության նախարարը և ՀՀ-ում Շվեդիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Արտաքին Քաղաքական
Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Շվեդական կողմի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված իրավիճակը, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտադրել է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի խնդիրը, անդրադարձել Արցախում խաղաղապահ առաքելությանը, անվտանգության ապահովման և հումանիտար հարցերի:
Զրուցակիցները քննարկել են նաև նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, առկա սպառնալիքներին և ակնկալվող զարգացումներին առնչվող այլ հարցեր:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)