Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասին Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասին Պուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնի Վրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախման Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո «ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք ՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրել 

Պուտինի Եվրասիական միությունը եւ Հայաստանի «ոչ»-ը

Ռուսաստան

European Union Foreign Affairs Journal-ը հրապարակել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Լուսինե Պետրոսյանի հոդվածը.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի նախօրեին

Եվրասիական Միությունը ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից առաջադրված գաղափար է, որը շատերին թվում է երկու տասնամյակ առաջ աշխարհի քարտեզից վերացած ԽՍՀՄ-ի հոգեդարձման փորձ: Թերեւս զուր… խորհրդային ՊԱԿ-ում ծառայած մարդը հազիվ թե իրականության համարժեք ընկալման այնքան խնդիրներ ունենա, որ կարծի, թե այսօրվա Եվրոպայում կամ Ասիայում հնարավոր է ԽՍՀՄ-ի կամ դրա որեւէ նմանակի վերականգնում: ՊԱԿ-ի կադրային սպայից շատ ավելի սպասելի է, որ առաջնաբեմի իր գործողություններն ու քայլերը քող ծառայեն կուլիսներում պրագմատիկ խնդիրներ լուծելու, “ծրագիր մաքսիմում” թմբկահարելով “ծրագիր մինիմում” իրականացնելու համար:

Պայքար Ղազախստանի համար

Եվրասիական Միության մասին ռուս պաշտոնյաները աշխարհագրական որ լայնություններում էլ խոսեն, այդ վիրտուալ միության քանի մայրցամաք միավորող սահմաններ էլ օդում գծեն, Եվրասիական նախաձեռնության էությունն ու մտահոգությունը Ղազախստանը Մոսկվայի ազդեցության ուղեծրում պահելն է:

Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւին, ում “կարմիր սուլթան” են կոչում, ԽՍՀՄ փլուզումից ի վեր հրաշալիորեն հաջողվեց իր երկիրը բարեկեցության հասցնել եւ միջազգային աճող դերակատարություն երաշխավորել' վերածելով այն Միջին Ասիայի առաջատար տերության: Այսօր Ղազախստանում կան թե´ արեւմտյան կապիտալ եւ խոշոր ընկերություններ, թե´ ռուսական տիեզերակայան, գիտա-կրթական, մշակութային կապեր եւ թե՛ հեռավոր-արեւելյան հսկաների, հատկապես Չինաստանի ընդլայնվող ազդեցություն:

Արեւմուտքի ներկայությունը Ղազախստանում Ռուսաստանին մեծ առումով չի մտահոգել, քանի որ նախադրյալ չունի ֆինանսա-տնտեսական հարթությունից դուրս գալու. Ղազախստանը թե´ աշխարհագրորեն, թե´ քաղաքակրթական պատկանելությամբ շատ հեռու է Եվրոպայից: Մինչդեռ Չինաստանի աճող ազդեցությունը, միաժամանակ միգրացիոն, ֆինանսա-տնտեսական եւ քաղաքական էքսպանսիայի տարրերով, այլ պատմություն է:

Եթե Չինաստանի միայն ֆինանսա-տնտեսական առաջխաղացումը աֆրիկյան մայրցամաքում կարող է անհանգստացնել Եվրամիությանը, ապա միգրացիոն ու քաղաքական ուղղությունների հավելումով իրականացվող էքսպանսիան Միջին Ասիայում որքա՜ն ավելի մտահոգիչ պետք է լինի Ռուսաստանի համար: Նման ընթացքի վերջը կարող է լինել ուղղակի Չինաստանի աշխարհագրական ընդլայնումը' Միջին Ասիայում երկրների համագործակցության ինչ-որ ֆորմատ ստեղծելով:

Բուն Ղազախստանի' հետզհետե Չինաստանի ազդեցության դաշտ տեղափոխվելը դեռ Ռուսաստանի կես դժբախտությունն է: Ռուսաստանի ամբողջ դժբախտությունն այն է, որ դա ֆիզիկական կայսրություն է առանց հոգեւոր լիցքի, եւ ռուսական Սիբիրը բնակեցնող ազգությունները, իրենց փոքր կամ ընդարձակ ինքնավարություններով, նայում են ոչ միայն Մոսկվային: Ղազախստանում Չինաստանի ազդեցությունը չի կարող վաղ կամ ուշ չպրոյեկտվել ռուսական Սիբիրի վրա:

Կյանքն այն է, ինչ դրա մասին մտածում ենք

Ապագայում ինչ-որ պահի ՆԱՏՕ-ի «Վանկուվերից-Վլադիվոստոկ պաշտպանական վահանի» առաջարկը կարող է փաստացի վերածվել Ռուսաստանի տարածքային ամբողջականության պահպանման երաշխիքի: Առայժմ տեսանելին այն է, որ պատմությունը կրկնվում է: Ինչպես նոր հազարամյակի առաջին տասնամյակում Ռուսաստանը հեռացավ Եվրոպայից, եւ ՌԴ եվրոպական սահմանի ամբողջ երկայնքով հաստատվեց ՆԱՏՕ-ն, այնպես էլ երկրորդ տասնամյակում ՌԴ-ն կարող է հեռանալ Միջին Ասիայից, եւ հեռավոր-արեւելյան հսկաները ընդլայնեն ազդեցությունը Ռուսաստանի հարավային սահմանի երկայնքով:

Ինչպես անցյալ տասնամյակում Չեչնիայի պատերազմով Պուտինին հաջողվեց ռուսաստանցիներին հզորության իմիտացիա ներշնչել եւ Եվրոպայում առհավետ ազդեցություն կորցնելը ռուս հասարակության համար զգալիորեն աննկատ անցավ, այնպես էլ հիմա՝ Եվրասիական Միության նախաձեռնությամբ եւ իմիտացիոն զարգացումներով Միջին Ասիայի համար պայքարելու, իսկ չհաջողելու դեպքում' ռուս հասարակության համար գոնե անցավ ու աննկատ նահանջելու խնդիր կլուծվի: Կեցվածքով արդյունք փոխհատուցել Պուտինին ակնհայտ հաջողվում է:

Հրաշալորեն հասկանալով խաղը՝ առաջին խոչընդոտն ու բարդությունը Եվրասիական Միության ճանապարհին ստեղծում է հենց Ղազախստանը: Նազարբաեւը սպառիչ հստակությամբ հայտարարել է, որ Եվրասիական Միությունը միայն տնտեսական համագործակցության ձեւաչափ է, որը չի կարող եւ չի հետապնդում քաղաքական միավորման նպատակ: Հանուն Ղազախստանի ներգրավման ստեղծվող կառույցում դժվար է Ղազախստանի դիրքորոշմանը հակադրվել:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այց եվրասիական զարգացումների փոխարեն

Եվրասիական քաղաքական միավորում ձեւավորելու հավակնությունների համար Ղազախստանի անհամաձայնությունը գրեթե ֆիասկո է նշանակում: Այս առումով Ռուսաստանը հազիվ թե իլյուզիաներ տածի: Ներկայում այն ավելի շուտ տարածում է իլյուզիաներ՝ հասնելու համար հոգեբանական ճնշման եւ էֆֆեկտի այն երկրներում, որոնց կցանկանար տեսնել Եվրասիական Միությունում:

Թերեւս ռուսական քարոզչությունը հենց այդ նպատակն էլ հետապնդում էր անցնող հուլիս-օգոստոսին, երբ նախ մի քանի բարձրաստիճան ռուս էմիսարներ այցելեցին Հայաստան եւ հայտարարություններ արեցին Եվրասիական Միության մասին, այնուհետ ՀՀ նախագահի 8.08.2012-ին ծրագրված մոսկովյան այցի նախօրեին ռուսական ԶԼՄ-ները անվերջ եւ համառորեն հաղորդեցին Եվրասիական Միությանը անդամակցելու Հայաստանի սկզբունքային համաձայնության մասին, որը հայտարարվելու էր նախագահների հանդիպմանը:

Հայաստանը Եվրասիական Միության նախատիպ ծառայող Մաքսային միության երկրներից (ՌԴ-Բելառուս-Ղազախստան) ոչ մեկի հետ չունի սահման, հետեւաբար Հայաստանի ներգրավումը այդ մաքսային ակումբի մեջ դե ֆակտո կնշանակեր քաղաքական երեւույթ հաղորդել տնտեսական կառույցին՝ առերեւույթ հակակշռելով քաղաքական միավորմանն ասված Ղազախստանի «ոչ»-ը:

Օգոստոսի 8-ին ՀՀ նախագահի այցը Մոսկվա իհարկե կայացավ… Կրեմլից եւ ՀՀ նախագահի աշխատակազմից տարածվեցին մամլո հաղորդագրություններ, նույնիսկ տրվեց համատեղ մամուլի ասուլիս, բայց… ինչպես եւ պետք էր սպասել, ի հեճուկս ԶԼՄ-ների բարձրացրած ողջ ժխորի, Եվրասիական Միության հիշատակություն չեղավ: Նույնիսկ հայտնի չդարձավ' թեման քննարկվե՞լ է նախագահների հանդիպմանը, թե ոչ:

Եթե քննարկվել է, ապա ակնհայտորեն Հայաստանը տեղի չի տվել Եվրասիական Միությանը անդամակցելու Մոսկվայի հորդորներին եւ ճնշումներին, ինչպես 2008-ի ռուս-վրացական ռազմական բախումից հետո տեղի չտվեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ռուսական պահանջներին: Այն ժամանակ Հայաստանը փաստարկել էր, թե ինքը չի ճանաչել անգամ Լեռնային Ղարաբաղի անկախությունը (հայկական անկլավ, որն անջատվել է Ադրբեջանից եւ անկախություն է հայտատարել ավելի քան 20 տարի առաջ): Այժմ Հայաստանը փաստարկում է, թե չունի ընդհանուր սահման Մաքսային Միության երկրների հետ, որոնց շուրջ ձեւավորվում է Եվրասիական Միությունը:

Փաստարկները իրականության մեկնաբանություն են, բայց դրանք նաեւ կամքի արտահայտություն են: Թերեւս Հայաստանի այդ կամքը տեսանելի է եղել եւ դրա շնորհիվ էլ նվազեց աղմուկը Պուտինի Եվրասիական նախաձեռնությանը Հայաստանի միանալու շուրջ: Ավելին, դեռ ամռան սկզբին հայտարարվել էր, որ սեպտեմբերին նախագահ Պուտինը պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան: Բայց սեպտեմբերը եկավ՝ բերելով այլ նորություն. սեպտեմբերի 5-6-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Հայաստան. սիմվոլիզմ, որ ինքնին խոսուն է:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննի
Ամենադիտված