Հրաժարական է տվել PepsiCO-ի նախագահ Ջոն Կոմպտոնը
Աշխարհ
PepsiCO-ի նախագահ Ջոն Կոմպտոնը ընկերությունում 30 տարի աշխատելուց հետո հրաժարական է տվել: Ընկերության ղեկավարումը կես տարի ստանձնած Ջոնը հայտարարել է, որ լքում է ընկերությունը: Հայտնում է gazeta.ru-ն: Նրա տեղը կզբաղեցնի Զեին Աբդալան:
Կոմպտոնը ընկերությունում աշխատել է շուրջ 30 տարի: Այս տարվա մարտին PepsiCo-ում ստեղծվեց նոր պաշտոն՝ նախագահ, որում էլ նշանակվեց Կոմպտոնը:
Նախագահի պաշտոնը ներմուծվել էր ընկերության լայնածավալ վերակազմման շրջանակում: Այդ ժամանակ մի քանի վերլուծաբաններ կանխատել էին PepsiCo- ընկերության գործադիր տնօրեն Ինդրա Նուիի մոտալուտ հրաժարականի մասին: Ըստ չհաստատված տեղեկությունների՝ Կոմպտոնը մոտ ժամանակներս կղեկավարի Pilot Flying J Oil Crop ընկերությունը, որը համարվում է երկրի խոշորագույն դիզելային վառելիքի մատակարարը: Ընկերությունն ունի նաև սրճարանների լայն ցանց ԱՄՆ-ում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ