Պատգամավորին ստիպել են մաքրել կովի ետևից (Տեսանյութ)
Տեսանյութեր
Այսօր` դեկտեմբերի 8-ին, զավեշտալի դեպք է տեղի ունեցել Գերագույն Ռադայի շենքի մոտ:
Կարինա անունով կովին խորհրդարան էին բերել հողերի վաճառքի դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչները: Կարինային նվիրել են պատգամավոր Լյաշկոյին, ով էլ ընդունել է նվերը և փորձել իր հետ խորհրդարան մտցնել նրան: Սակայն նրան կանգնեցրել են հատուկ ջոկատայինները` թույլ չտալով Լյաշկոյին իրականացնել իր «ծրագրերը»: Պատգամավորը ստիպված կենդանուն տարել է այն մեքենայի մոտ, որով նրան բերել էին: Դրանից անմիջապես հետո ոստիկանները սպառնացել են, որ կբողոքեն համապատասխան մարմիններին տարածքը կեղտոտելու համար: Դե, իսկ այդ իրավիճակում հայտնված պատգամավորին ոչինչ չէր մնացել, քան մաքրել կովի «հետևանքները»:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն