Եռանախագահների մոտեցումը համահունչ է մեր մոտեցմանը. Նալբանդյանը՝ ԼՂՀ խնդրի վերաբերյալ
Հայաստան
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից հարցրել է. «Չե՞ք կարծում, որ ժամանակն է, որպեսզի ՀՀ–ն պաշտոնապես պահանջի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ճանաչեն ԼՂՀ անկախությունը և ընդհանրապես այդ ուղղությամբ տոտալ աշխատանք տարվի»։
Էդվարդ Նալբանդյանն ի պատասխան ասել է, որ միջազգային հանրության միանշանակ արձագանքը և Հայաստանի Հանրապետության համար ստեղծված բարենպաստ պայմանները վերջին շրջանում ԱԳՆ–ի կողմից ձեռնարկված քայլերի, ինչպես նաև ԱԳՆ քաղաքականության արդյունքն է. «Մենք պետք է շարունակենք վարել այն քաղաքականությունը, որն ըմբռնում ունի միջազգային հանրության կողմից»։
Նալբանդյանը կարևորել է այն, որ այս պայմաններում չձեռնարկվեն այնպիսի քայլեր, որ «մեր տակից խալին դուրս գա։ Այնպես որ պետք է շատ ճիշտ ու զգույշ շարունակել այն քաղաքականությունը, որը մինչ այսօր վարել ենք»։
«ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ասում ենք, որ մեր դիրքորոշումը համահունչ է եռանախագահների մոտեցմանը, բայց ավելին ասեմ՝ եռանախագահների մոտեցումը համահունչ է մեր մոտեցմանը»,– ասել է ԱԳ նախարարը և հավելել, որ ԼՂ բանակցությունների նպատակն էլ, ի վերջո, հենց ԼՂՀ անկախության ճանաչումն է։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի