Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն
ՀայաստանՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք։ Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Հանրապետության տարածքում՝ փետրվարի 19-ի ցերեկը առանձին շրջաններում, 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Փետրվարի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին գիշերը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 19-ի ցերեկը դադարներով սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: