Նախարարը ցավակցել է անվանի բժշկի հարազատներին և գործընկերներին
Հասարակություն
Նախարար Դերենիկ Դումանյանը նախարարության և իր անունից ցավակցական ուղերձ է հղել անվանի վիրաբույժ Առնոլդ Ադամյանի մահվան կապակցությամբ.
«Մեծ ցավով տեղեկացանք, որ 78 տարեկանում վախճանվել է Մոսկվայի Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, տաղանդավոր վիրաբույժ, գիտնական-վիրաբույժների ռուսական դպրոցի վառ ներկայացուցիչ Առնոլդ Արամի Ադամյանը։
Նախարարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում ականավոր բժշկի, հայ ժողովրդի հավատարիմ զավակի, հրաշալի մարդու գործընկերներին, հարազատներին և մերձավորներին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը