«Արմավիա»-ն հստակ պատասխան չունի
Հայաստան
ՀՀ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունում դեռ որոշված չէ՝ կկայանա՞ Երևան-Հալեպ հաջորդ թռիչքը, թե՞ ոչ: «Այս շաբաթվա վերջին օրերին պարզ կդառնա՝ կիրականացվի այդ թռիչքը, թե՝ ոչ»։ Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց «Արմավիա» ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովնան։
«Ուղևորների անվտանգությունից ելնելով՝ դադարեցրել ենք չվերթը դեպի Հալեպ։ Այս պահին ամեն ինչ կախված է իրավիճակից»,-հավելեց վերջինս։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Սիրիայի ազգային ավիափոխադրող ընկերության օդանավով Երևանից Սիրիայի Հալեպ քաղաք մեկնած 4 հայեր զոհվել են, 10 -ը՝ վիրավորվել՝ օդանավակայանից տուն վերադառնալիս ընկնելով Սիրիայի ապստամբների կրակահերթերի տակ։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի