Կորոնավիրուսից մահացության դեպքերը կտրուկ նվազել են․ ԱՀԿ
Գիտություն և ՄշակույթՎերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային վարակից գրանցված մահվան դեպքերը կտրուկ նվազել են, հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
«Անցյալ շաբաթ հաղորդվել է 81 000 նոր մահվան դեպքի մասին, ինչը նախորդ շաբաթվա համեմատ 10%-ով պակաս է»,-ասվում է ԱՀԿ կայքի զեկույցում:
Բացի այդ, նախորդ շաբաթ COVID-19-ով հիվանդացել է 16%-ով քիչ մարդ, քան նախորդ շաբաթ`մոտ 2,7 միլիոն մարդ: Միևնույն ժամանակ, ըստ կազմակերպության, մտահոգիչ է հիվանդության բրիտանական, հարավաֆրիկյան և բրազիլական տարբերակները, որոնք ակտիվորեն շարունակում են տարածվել: Այսպիսով, վիրուսի բրիտանական շտամն արդեն հայտնաբերվել են 94 երկրներում, Հարավային Աֆրիկայինը՝ 46, իսկ բրազիլականը՝ 21 երկրներում: