Վերջապես բռնադատված գյումրեցին ստացավ իր հասանելիք հողամասը
Հասարակություն
Գյումրիում ապրող քաղաքացին, ում հայրն ունի բռնադատվածի կարգավիճակ, հոր իրավունքները վերականգնելու նպատակով դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:
Գյումրու քաղաքապետարանը 1997թ. որոշմամբ անհատական բնակելի տուն կառուցելու համար տրամադրել է հողամաս բռնադատվածի կարգավիճակ ունեցող հորը: Հետագայում պարզվել է, որ այդ հողամասը արդեն տրամադրել են այլ քաղաքացուն, և 1997թ. որոշումը Գյումրու քաղաքապետարանը անվավեր է ճանաչել:
Այնուհետև Գյումրու քաղաքապետարանը 1999թ. որոշմամբ սեփականության իրավունքով դիմումատուի հորը հատկացրել է Մարմարաշեն խճուղու հարևանությամբ գտնվող հողամասը: Բայց հայրը կրկին չի կարողացել գրանցել հողամասի նկատմամբ իր իրավունքներն այն պատճառով, որ այդ հողամասն էլ արդեն հատկացված էր այլ անձի:
Դիմումատուն բազում անգամներ դիմել է համայնքի ղեկավարությանը, բայց հողամասի հարցը այդպես էլ չի լուծվել:
Հուսահատված գյումրեցին՝ դիմելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, խնդրել է Պաշտպանի աջակցությունն իր հոր իրավունքների պաշտպանության հարցում:
Դիմումում բարձրացված խնդրի կապակցությամբ Պաշտպանը գրություն է ուղարկել Գյումրու քաղաքապետին՝ առաջարկելով խնդրին լուծում տալ:
Գյումրու քաղաքապետարանից հայտնել են, որ քաղաքացուն արդեն առաջարկվել է նոր հողամաս, որը գտնվում է 1999թ. հատկացված հողամասից' Մարմարաշեն խճուղով դեպի արևմուտք մոտ 600-700 մետր հեռավորության վրա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը