Իրանական հեռուստատեսությամբ ցուցադրվել է վթարված ամերիկյան անօդաչու ինքնաթիռը
Աշխարհ
Ինչպես հաղորդում է "BBC"-ն՝ այսօր Իրանի հեռուստատեսությամբ առաջին անգամ ցուցադրվել է կիրակի օրն Իրանի զինված ուժերի կողմից խփված ամերիկյան անօդաչու ինքնաթիռը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են իրանցի զինվորականները հայտնաբերում անօդաչու թռչող սարքը, որը գործնականում անհնար է անզեն աչքով տեսնել: Կիրակի օրն իրանական բանակի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ ամերիկյան անօդաչու թռչող սարք են վերացրել, և ԱՄՆ-ին սպառնացել էր համարժեք պատասխան տալ: ԱՄՆ-ն ընդունել էր, որ սարքը պատկանում է ամերիկյան բանակին և իր մտահոգությունն էր հայտնել, որ Իրանն այդ սարքի միջոցով կարող է տեղեկատվություն ստանալ ամերիկյան տեխնոլոգիաների մասին:
ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերություններ չունի Իրանի հետ և երկու երկրների միջև բոլոր հարցերը լուծվում են Թեհրանում՝ Շվեյցարիայի դեսպանատան միջոցով:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ