Գողացել են 3 էլեկտրական շաղափ՝ պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս
Հասարակություն
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19։20-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել 30-ամյա մի քաղաքացի և հաղորդում տվել, որ նույն օրը՝ ժամը 11։00-ին, բաց դռնից մուտք գործելով Էրեբունի փողոցի թիվ 28 շենքի առաջին հարկում գտնվող տարածք՝ գողացել են 3 էլեկտրական շաղափ՝ պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Նույն օրը՝ ժամը 21։50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Էրեբունու փողոցի թիվ 16 շենքի մոտից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1959թ. ծնված Սարգիս Ա.-ին: Պարզվել է, որ գողությունը կատարել է նա:
Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը