Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Արևելյան աստղագուշակ` սեպտեմբերի 21-ից 27-ն ընկած շաբաթվա համար Մենք նոր-նոր ենք պետություն դառնում. Արարատ Միրզոյան Բան ու գործ թողնենք՝ Ադրբեջանին ապացուցենք, որ Գանձասարը հայկական է. անիրագործելի է․ Փաշինյան Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել Արցախից մեր հայրենակիցներն էթնիկ զտման զոհ են․ Վարդևանյան Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը 

Ադրբեջանը դեռ շարունակում է որպես գործիք օգտագործել մարդասիրական բնույթի խնդիրները. Այվազյան

Արտաքին Քաղաքական

Փետրվարի 24-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ «Դաշինք հանուն բազմակողմանիության» խորագրով նախարարական առցանց հանդիպմանը, որը նախագահում էին Գերմանիան և Ֆրանսիան: Հանդիպմանը մասնակցում էին ավելի քան չորս տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ:

Նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին հանդիպումը նախաձեռնելու համար՝ համոզմունք հայտնելով, որ այն լավ առիթ է անդրադառնալու բազմակողմանիության առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին: 

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ընդգծելով, որ այդ ագրեսիան մասամբ արդյունք է բազմակողմանիության ճգնաժամի և միջազգային աշխարհակարգի ձախողման՝ կանխելու ուժի կիրառումը անպատասխանատու դերակատարների և նրանց աջակիցների կողմից: «Կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և ամբողջովին անտեսելով բազմակողմանիության առանցքային սկզբունքները` Ադրբեջանն ապավինեց ուժի կիրառմանը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց՝ դրանով իսկ նաև ոտնահարելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները, ներառյալ՝ նրանց ինքնորոշման իրավունքը:

Արձանագրվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ բնապահպանական բնույթի։ Այս ագրեսիայի սոսկալի հետևանքները դեռ պետք է հասցեագրվեն, քանի որ Ադրբեջանը դեռ շարունակում է որպես գործիք օգտագործել մարդասիրական բնույթի խնդիրները, ինչպիսիք են՝ ռազմագերիների վերադարձը, հումանիտար աջակցության տրամադրումը և հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը»:

Իր խոսքում Արա Այվազյանն անդրադարձավ նաև արհեստական բանականության ռազմական կիրառման խնդրին, մասնավորապես, նշելով, որ առաջատար տեխնոլոգիաների օգտագործումը «մարդասպան ռոբոտների» կամ դրոնների ստեղծման նպատակով կործանարար հետևանքների է հանգեցրել. «Ադրբեջանն օգտագործեց այդ տեխնոլոգիաները ռմբակոծելու հայկական պատմական քաղաք Շուշիի եկեղեցին և ծննդատունը՝ ի թիվս Արցախում գտնվող այլ քաղաքացիական ենթակառուցվածքների: Այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ արհեստական բանականության ռազմական կիրառման նկատմամբ միջազգային վերահսկողությունը պետք է առաջնահերթություն դառնա»:

Առցանց հանդիպման օրակարգային հարցերից էին COVID-19 համավարակի և  կլիմայական փոփոխությունների հասցեագրման ուղիները: «Հայաստանը շարունակելու է սատարել տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը՝ հասցեագրելու այս և այլ գլոբալ մարտահրավերները»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Արևելյան աստղագուշակ` սեպտեմբերի 21-ից 27-ն ընկած շաբաթվա համար Մենք նոր-նոր ենք պետություն դառնում. Արարատ Միրզոյան Բան ու գործ թողնենք՝ Ադրբեջանին ապացուցենք, որ Գանձասարը հայկական է. անիրագործելի է․ Փաշինյան Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել Արցախից մեր հայրենակիցներն էթնիկ զտման զոհ են․ Վարդևանյան Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը «Միսիս Ռուսաստան — Տիեզերք» մրցույթի մասնակցի սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են Թուրքիայում. նա ընդունել է մեղքը 1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանանՍոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՄահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային Ինչպե՞ս են հանգած աստղերը վերածվում հսկայական «ադամանդների»․ աստղագետը բացատրել էՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ) Ավարտին են մոտենում Էբոլայի և Մարբուրգի տենդերի դեմ նոր պատվաստանյութերի փորձարկումներըՄյունխենի օդանավակայանում մաքրման ծառայության ավտոմեքենան բախվել է ինքնաթիռինՀայաստանը կմասնակցի «Ապագայի գիտնականներ» միջազգային նախագծինԵրևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել Լեհ պատգամավոր․ Ուկրաինայի հարվածները չեն կարողացել խաթարել Ռուսաստանի էներգետիկ համակարգըԳերմանացի քաղաքական գործիչը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Ուկրաինային ֆինանսավորումը՝ հիշատակելով «ոսկե զուգարանները»Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph ՌԴ Պետդումայում բացատրել են՝ ինչ է նշանակում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին «ռազմական զսպմամբ» պատասխանելըԱրտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքումԻսրայելում ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել․ դեսպանԵրևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանըNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարանԽելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոուԼատվիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն հետ են մնում անօդաչու տեխնոլոգիաների զարգացման տեմպերիցԻլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցըԻ՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եկեղեցուն վարկաբեկելու համար»․ Արմեն ԱշոտյանՆԳՆ-ն նոր մոդել է ներդնում․ ոստիկանության և փրկարար ծառայության կադրերի համար կարիերայի նոր ուղիԶախարովա․ Ռուսաստանը միջազգային ասպարեզից «չեղարկելու» փորձերը ձախողվել են«Արցախը բեռ էր, իշխանությունն իր քաղաքական վարքով կանաչ լույս վառեց տեղի ունեցածի համար»․ Տիգրան Աբրահամյան«TRIPP-ը միայն տնտեսական ծրագիր չէ․ այն ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն»․ Սուրեն ՍուրենյանցԱռեղծվածային դեպք․ Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվելՍոմալիի ափերի մոտ ծովահենությունը հասել է վերջին 13 տարվա ամենաբարձր մակարդակին«Միսս Ռուսաստանը» հերքել է Աբու Դաբիում 500 մլն ռուբլի արժողությամբ հարսանիքի մասին լուրերըԻտալիան պատրաստվում է մինչև չորս ռազմանավ ուղարկել Բաբ էլ Մանդեբի նեղուցԼավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունըԲիաթլոնի միջազգային միությունը նոր նախագահ ունի․ ընտրվել է Տիմ ՖարչնիկըՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորությունները
Ամենադիտված