ԱՄՆ դեսպանությունները նախազգուշացնում են հնարավոր հարձակման մասին
Աշխարհ
Ինչպես հայտնում է The Huffington Post-ը, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Կովկասում գտնվող առնվազն 7 երկրների ԱՄՆ դեսպանությունները նախազգուշացնում են հնարավոր հակաամերիկյան բողոքների մասին, որոնք կհաջորդեն ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակմանը Բենգազիում (Լիբիա), ուր զոհվեց Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանը և 3 այլ ամերիկացի:
Հայաստանում, Բուրունդիայում, Քուվեյթում, Սուդանում, Թունիսում և Զամբիայում ԱՄՆ դեսպանությունները, ինչպես նաև Եգիպտոսումդեսպանությունը , ուր երեքշաբթի օրը անցկացվեց բողոքի ցույց, բոլորը նախազգուշացումներ հրապարակեցին չորեքշաբթի օրը` խորհուրդ տալով ԱՄՆ-ին առավել զգոն լինել:
Դեսպանությունների կայքերում թողարկված նախազգուշացումները չեն արձանագրում որևէ հատուկ վտանգ ուղղված ԱՄՆ-ի դեմ, բայց նշում են, որ ցույցերը կարող են ընդունել կատաղի բնույթ:
Բողոքը Կահիրեում և հարձակումը Բենգազիում, ըստ երևույթին, եղել են համացանցում տեղադրված կրքրեը բորբոքող հակամահմեդական տեսանյութի պատասխանները:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ