«Ժողովուրդ». Ո՞վ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն կգնա ԱԺ
Հայկական Մամուլ
«Ժովովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ հավանաբար այսօր կկայանա «Ժառանգություն» կուսակցության նիստ, որի ընթացքում կորոշվ, թե Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն կգնա ԱԺ:
«Մեր տեղեկություններով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մեծ «ախորժակ» ունի իր թեկնածուին խորհրդարան ուղարկելու համար, սակայն ԺԿ-ն կտրականապես դեմ է եւ նպատակ ունի Ր. Հովհաննիսյանի փոխարեն ԱԺ ուղարկել Ստեփան Սաֆարյանին: Սակայն մինչեւ Սաֆարյանին հասնելը, «Ժառանգության» համամասնական ցուցակից երկու հոգի պետք է ինքնաբացարկ հայտնեն:
Ցուցակի հաջորդ տեղում Թեւան Պողոսյանն է, որը խուսափում է հեռախոսազանգերին պատասխանել: Իսկ նրանից հետո ԱԴԿ անդամ Մասիս Այվազյանն է: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Ես չեմ լսել, որ Թեւան Պողոսյանն ինքնաբացարկ է հայտնել: Եթե հարցը հասնի ինձ, նոր այդ ժամանակ ես Ձեր հարցին կպատասխանեմ»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին