Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին. ՀՀ վարչապետի աշխատակազմ
Արտաքին Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնից:
«Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:
Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ ՌԴ նախագահը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին