Հռոմի պապը հրաժարվել է iPad-ից
Աշխարհ
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը վառել է իտալական Գուբիո քաղաքի ամանորյա եղևնու լույսերը` օգտագործելով "Sony Tablet S" պլանշետը: Հաղորդում է "Associated Press"-ը:
Ամանորյա եղևնին սփռված է Ինջինո լեռան վրա: Այն պատված է ավելի քան 1.000 լույսերով: Եղևնին զբաղեցնում է 130 քառ. մ. տարածք:
Նոյեմբերին իտալական ԶԼՄ-ները նշում էին, որ Բենեդիկտոս 16-րդը կվառի եղևնու լույսերը iPad-ի միջոցով, սակայն 2 օր առաջ պարզ դարձավ, որ Հռոմի պապը կօգտվի պլանշետ-համակարգչից, որը ղեկավարվում է "Android" համակարգի շնորհիվ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ