«Հրապարակ». «Հո բան չէ՞ր եղել»
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է, որ երկու օր շարունակ Արմեն Գևորգյանն անցկացնում էր խորհրդարանում' խելոք նստում էր Աժ դահլիճում, երթևեկում բացառապես էլիտար դռնից, որից օգտվում է միայն Հովիկ Աբրահամյանը` լրագրողներին չհանդիպելու, նրանց հարցերին չպատասխանելու համար: Սկզբում պատգամավորները մտածում էին, որ Գևորգյանը եկել է իրացնելու զեկուցողի իր իրավասությունը` Վերահսկիչ պալատի հաշվետվության մասով: Սակայն երբ երեքշաբթի օրը, հայտարարությունների ժամին նույնպես նստած մնաց` ուշադրությամբ լսելով հերթագրված 25 պատգամավորներին, մտածեցին, որ Վիկտոր Դալլաքյանին զուգահեռ նստած Ա. Գևորգյանը վարչապետի ներկայացուցիչն է Աժ-ում:
Ըստ թերթի` երեկ, առավոտվա նիստից Ա. Գևորգյանը մի քանի րոպե ուշացել էր, երբ եկավ, գեներալիtետն անհանգստացած հեռվից ձեռքով հարցրեց` հո բան չէ՞ր եղել, Արմեն Գևորգյանն ադեկվատ ժեստիկուլյացիայով գեներալիտետին հանգստացրեց` «չէ, լա~վ ա»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին